Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Սեքս-գովազդները Հայաստանում տեղ ունե՞ն

Երևանում անցկացվող Միջազգային գովազդային ֆորումի շրջանակներում տեղի կունենա նաև սեքս-գովազդներին նվիրված վարպետության դասընթաց, որին անչափահասների մուտքը կարգելվի:

 

Այսօր ասուլիսում, պատասխանելով Aysor-ի հարցին, թե ի՞նչ տեղ ունի սեքս-գովազդը Հայաստանում և ինչպե՞ս են այդ դեպքում պաշտպանվում երեխաների իրավունքները, Մեդիա արդյունաբերության ասոցիացիայի խորհրդի տարածքային ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Սերգեյ Պիլատովը նշեց, որ այդ հարցը իրականում ողջ աշխարհում է սուր վիճակում: Վարպետության դասընթացի մի մասը նվիրվելու է երեխաներին սեքս-գովազդներից պաշտպանելու խնդրին:

 

«Ոչ միայն սեքս գովազդը, այլև ընդհանրապես գովազդը երեխաների համար նախատեսված չէ: Կա նաև ազգային մոտեցման խնդիր` այն ինչ կարելի է մի երկրում, չի կարելի մյուսում, և խոշոր գովազդատուները դա հաշվի են առնում», - ասաց Ս. Պիլատովը և պատմեց Սանկտ-Պետերբուրգում բավականին մեծ աղմուկ բարձրացրած փոշեծծիչի մի գովազդի մասին, որը նման գաղափարով էր ստեղծված. «Արդյունքում այդ գովազդը հանվեց վահանակից»:

 

Տաշքենդի միջազգային բիզնես կենտրոնի գլխավոր պրոդյուսեր Անվար Յուլդաշևի գնահատակով, նման գովազդը վնասակար է հենց գովազդի զարգացման համար, քանի որ այդ ձևով գովազդ մատուցելիս` ոչ ոք չի տեսնում արվեստը: Հայակական գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այդ հարցը շատ ծանր է մեր երկրում. «Պետք է կարողանալ մի կողմից ուշադրություն գրավել, որտեղ որ պետք է նման բան օգտագործել, մյուս կողմից մենք անգամ չենք կարողանում մեր երեխաներին հեռու պահել այն գովազդներից, որ այսօր կա մեր հեռուստատեսությունում»: Նրա խոսքով, ցավոք, հայաստանյան հեռուստատեսությամբ գովազդվում են երեխաների համար չնախատեսված ապրանքներ, որտեղ օգտագործվում է երեխայի պատկեր:

 

«Մենք անգամ սրա հետ չենք կարողացել դեռ պայքարել: Շատ ավելի ծանր են մնացած հարցերը: Մինչ այսօր կան բազմաթիվ գովազդներ, որոնք հակասում են հակամենաշնորհային քաղաքկանությանը և գավազդային օրենքին, բայց երբ այդ հարցը բարձրացրել ենք Հակամենաշնորհային հանձնաժողովում, պատասխանել են` որ եթե այդ գովազդը հանենք, նշանակում է, որ Հայաստանում չպետք է լինի հեռուստագովազդ», - հայտարարեց Ա. Մարտիրոսյանը: Անդրադառնալով ՀՀ-ում գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցին, Ա.Մարտիրոսյանն ասաց. «Ազգային Ժողովն այժմ բոլորովին մեր ժամանակը չունի»:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ